Тарас Липольц
Ինչ քամի, խորշակ ուզում է անեն,
Ինչ գույնի դրոշ ասես ծածանեն,
Մեր համար փամփուշտն արդեն ձուլել են,
Մեր բանտերն արդեն կառուցել են:
Մարդակերները քեֆի են կրկին,
ՈՒ լափից մյուս լափ ընկած արանքում,
Մեր անկամ հոտն են հանդարտ վարժեցնում,
Սովորեցնելով իրենց շներին:
Ազատությունը նվեր չեն ստանում,
Հաղթում գրազով, կամ թղթախաղում:
Ազատության համար կյանքով կճարում են,
Եվ ճամփան մեկն է` դեպ բարիկադներ:
Տարաս Լիպոլց, Կիեվ
1986
Թարգմանություն Վահե Ավետյան
(Перевод на армянский Ваге Аветяна)